Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

ԽՈՐՆ Է ՀՅԴ-Ի ՀՈԳԻՆ

ԽՈՐՆ Է ՀՅԴ-Ի ՀՈԳԻՆ
20.03.2012 | 00:00

Մարտի նման գժվել է նաև ողջ քաղաքական դաշտը, և պատճառը նախընտրական ցուցակներն են։ Մասնավորապես, դաշնակցական «հին ընկերները» հետաքրքիր մոտեցում են մշակել կին քաղաքական գործիչների հարցում:
Մեզ հայտնի դարձավ, որ այս խորհրդարանի ամբիոնից գեղեցիկ հայերենով ելույթ ունեցող, ակտիվ պատգամավոր Լիլիթ Գալստյանը ցուցակի «հեռու-հեռավոր» հորիզոնականում է, ինչը, ըստ էության, նշանակում է, որ հաջորդ խորհրդարանում նա չի լինելու: Դե ինչ, «խորն» է ՀՅԴ-ի հոգին, ու թե որոշեց` կուսակցականները «լողի» հաղթող էլ կդառնան:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 928

Մեկնաբանություններ